Tuesday, November 27, 2018

Сожалеем, что у Вас такое мнение о "реальности" заболевания ВИЧ инфекция. К сожалению оно реально и унесло десятки миллионов жизней в мире. В Армении эпидемия находится более или менее под контролем, потому что еще тогда, когда зарегистрированных случаев было меньше 200, страна приняла Национальную Программу по противодействию эпидемии ВИЧ и стала её выполнять при финансовой поддержке международных организаций. Благодаря этой программе в Армении очень успешно проводится профилактика передачи ВИЧ от матери к ребенку и рождаются здоровые детишки, чьи родители не вынуждены ничего продавать и куда-то уезжать. 
В случае инфекционных заболеваний есть такое понятие, как резервуар инфекции. Чем он меньше, тем меньше новых инфицированных. А для этого необходимо выявлять как можно больше инфицированных и лечить.  
Второе о чем хотели бы написать, что ни одно заболевание не должно вступать в конкуренцию с другим для финансирования. Сфера здравоохранения сильно недофинансирована в Армении, что приводит к делению заболеваний на важные и неважные, а людей на достойных и недостойных. А это не этично.
Здоровья Вам и всему нашему обществу.

Դու ՁԻԱՀ-ից չես մահանա մինչ դեռ չունես ՄԻԱՎ վարակ ախտորոշում։

Մի քանի օր առաջ հրապարակվեց Հազարամյակի Զարգացման Նպատակների իրականացման առաջընթացի մասին Հայաստանի Հանրապետության զեկույցը։ Չեմ կարող գնահատել զարգացման մյուս նպատակների իրագործման առաջընթացը, բայց 6-րդ նպատակի վերաբերյալ ցանկանում եմ արտահայտել կարծիքս։
Նպատակը հնչում է հետևալ կերպ.
«Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ։» 
Մեր երկիրը բավականին մեծ հաջողություններ է գրանցել ՄԻԱՎ համաճարակի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարում. 
Հայաստանը ստացել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հավաստագիրը, որպես մալարիայից ազատ երկիր։
Այս տարի մեկնարկել է և, հույսով եմ, հաջող կերպով կավարտվի Հայաստանի հավաստագրումը, որպես մորից երախային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը վերացրած երկիր։
Համաձայն պաշտոնական վիճակագրության զգալիորեն նվազել են տուբերկուլյոզի հիվանդացության և մահացության դեպքերը։
Սակայն, զեկույցում տեսա մեկ արտահայտություն, որն, իմ համոզմամբ, սխալ է իր բովանդակությամբ և վտանգավոր է, որովհետև ստեղծում է ապահովության կեղծ զգացում, ու առաջացնում է տպավորություն, թե իրականացվող միջոցառումների ծավալն ու ներդրումները բավարար են։
Խոսքս հետևյալ արտայատության մասին է. «2007 թվականից ի վեր բոլոր գրանցված ՄԻԱՎ վարակակիրներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն են ունեցել օգտագործել հակառետրովիրուսային դեղեր»։
Նման ձևակերպման օգտագործումը հնարավորություն է տվել գնահատել (7բ) թիրախը՝ «մինչև 2010 թվականն ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համընդհանուր հասանելիությունը դրա կարիքն ունեցող ԲՈԼՈՐ անձանց համար», գնահատել որպես իրականացված և գունավորել այն կանաչով։
Թույլ կտամ ինձ ասել, որ Հայաստանում հակառետրովիրուսային բուժումը հասանելի է ոչ ԲՈԼՈՐ ՄԻԱՎ վարակակիրների համար։ Այն հասանելի չէ նրանց համար, ովքեր չունեն ՄԻԱՎ վարակ ախտորոշում։
Համաձայն ՁԻԱՀ-ի Կենտրոնի կայքում բերված վիճակագրությանը 2016 ապրիլի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800 մարդ, իսկ գրանցված մարդկանց թիվը կազմում է 1817: Փաստորեն ՄԻԱՎ վարակ ունեցողների միայն կեսն է տեղիակ իր հիվանդության մասին և տեսականորեն միայն կեսն ունի հնարավորություն օգտագործել հակառետրովիրուսային դեղեր: